ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Հայաստանի էքսպորտի կենտրոնը» (ՀԷԿ) հիմնադրված է խթանելու և զարգացնելու ՀՀ արտահանումը:
«Հայաստանի էքսպորտի կենտրոնը» այսօր միակ կազմակերպությունն է ՀՀ տարածքում, որը տիրապետում է արտահանման բոլոր փուլերի կազմակերպման և’ տեղական, և’ միջազգային գործիքակազմին.
- Ապահովել հայ արտադրողների մուտքը միջազգային շուկաներ։
- Ստեղծել հայ արտադրողների համար նոր հնարավորություններ՝ գլոբալ մրցակցային շուկաներում ապահովելով հաջողություն։
- Բարձրացնել հասարակության կենսամակարդակը՝ բացելով տնտեսության զարգացման հնարավորությունները գլոբալ շուկաներում։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» մշակել է մի շարք լուծումներ արտաքին շուկաներում յուրաքանչյուր արտադրողի երկարաժամկետ գործունեությունն ապահովելու համար։
Միջազգային շուկաների վերլուծություն
Մասնագիտացված վերլուծական ուսումնասիրություններ։
Լոգիստիկ աջակցություն
Արտահանման և մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։
Բրենդային փաթեթավորում
Յուրաքանչյուր ապրանքի հաջողության գրավականը ներկայանալի տեսքն է՝ փաթեթավորումը:
Արտահանման քարտեզ
Արտահանման զարգացման հեռանկարների որոշումից՝ մինչև գործարքի վերջնականացում։
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
















ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
- Արտահանում
- Ներմուծում
- Այլ հարցեր
- Ո՞ր շուկաներում է իրականացնում առաջխաղացում ՀԷԿ-ը։
Հայաստանի էքսպորտի կենտրոնը ներկա փուլում հայկական արտադրանքի առաջխաղացման գործընթացն իրագործում է ռուսական և չինական շուկաներում։
- Ի՞նչ է անհրաժեշտ արտադրանքի արտահանման համար։
Նախ, այդ հասկանալու համար հարկավոր է խորհրդատվություն։ Հայաստանի էքսպորտի կենտրոնը, ըստ արտադրանքի, արտադրանքի ծավալների և այլ չափանիշների, իրականացնում է այդպիսի խորհրդատվություն։
- Արդյո՞ք ՀԷԿ-ը աջակցում է դեպի եվրոպական շուկա արտահանումը։
Հայաստանի էքսպորտի կենտրոնը կարող է տրամադրել խորհրդատվություն «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում դեպի եվրոպական շուկա արտադրանքի արտահանման մաքսային և այլ հարցերի վերաբերյալ։
- Ի՞նչ արտադրանք կարելի է արտահանել դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Չինական շուկայում ներկայացված լինելու համար ներկա շրջանում հիմնական արտադրատեսակներն են՝ խմիչք, քաղցրեղեն, շոկոլադ, չրեղեն։
- Դեպի ՌԴ արտահանման համար ի՞նչ գործիքակազմ ունի Հայաստանի էքսպորտի կենտրոնը։
Եթե ցանկանում եք Ձեր արտադրանքն արտահանել դեպի ռուսական շուկա, ապա ՀԷԿ-ը կարող է առաջարկել խորհրդատվություն, արտահանման պրոցեսի կազմակերպման աջակցություն, ինչպես նաև բեռնափոխադրում։
- Արդյո՞ք Հայաստանի էքսպորտի կենտրոնը իրականացնում է հայկական արտադրանքի էլեկտրոնային վաճառք։
Ներկա փուլում ՀԷԿ-ը ուսումնասիրում է խոշոր մարքեթփլեյսերում ներկայացված լինելու և որակյալ հայկական արտադրանքի վաճառքը արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները և մեխանիզմները։
- Ի՞նչով է զբաղվում Հայաստանի էքսպորտի կենտրոնը։
Հայաստանի էքսպորտի կենտրոնը առաքելությունը հայ արտադրողներին աջակցությունն է, առաջին հերթին, արտահանման, ինչպես նաև ներմուծման գործընթացի կազմակերպման հարցերում։
ԼՈՒՐԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՀԵԿ-ը մասնակցել է «ԵՎՐՈ-ԱՍԻԱ» ֆորումի շրջանակում ցուցահանդեսի
«Հայաստանի էքսպորտի կենտրոնը» հրավեր էր ստացել մասնակցելու Չինաստանի Ժողովրդական հանրապետության ՍԻԱՆ քաղաքում դեկտեմբերի 19-20-ին տեղի ունեցող «Եվրո-Ասիա» տնտեսական ֆորումի շրջանակում...
Կարդալ ավելին«ՀԷԿ»-ը ներկա էր «ԵՎՐԱՍԻԱ» ցուցահանդես-կոնֆերանսին
«Հայաստանի էքսպորտի կենտրոնը» ներկա է գտնվել Երևանում նոյեմբերի 24-ից 27-ն անցկացվող «Եվրասիա» առևտրային և արդյունաբերական ցուցահանդես-կոնֆերանսին։ «ՀԷԿ»-ի բիզնեսի զարգացման գծով...
Կարդալ ավելինՀարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերության եթերում
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի» բիզնեսի զարգացման ղեկավար՝ Ռուզաննա Մալխասյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում շոշափվեցին eBay հարթակում հայ արտադրողների հետ...
Կարդալ ավելին