
eBay նորություններ
eBay-ը, ի թիվս այլ համաշխարհային օնլայն-շուկաների, համաճարակի պայմանններում մեծ տեմպերով վաճառքի աճ է գրանցել։ Ընդհանրապես, էլեկտրոնային առևտրի զարգացման տեմպերի մասին են խոսում Mastercard-ի տնտեսական ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն՝ 2020թ․ սպառողները էլեկտրոնային խանութներից գնումներ կատարելու համար ծախսել են մոտ 900մլրդ դոլար ավելի, քան նախորդ երկու տարիներին։ Նախորդ տարվա ընթացքում օնլայն գնումներ են կատարել 3,47մլրդ մարդ, ըստ որում՝ հագուստի, կոշիկի և աքսեսուարների վաճառքի ծավալները կազմել են 665մլրդ դոլար, սննդամթերքի և խնամքի միջոցներինը՝ 414մլրդ դոլար, տան համար ապրանքներինը (կահույք ևն)՝ 331մլրդ դոլար, ձեռագործ ապրանքներինն ու խաղալիքներինը՝ 526մլրդ դոլար։ Յուրաքանչյուր սպառող ծախսել է միջինում 703$ ապրանքներ օնլայն գնելու համար։
Ամեն օր էլեկտրոնային առևտրի միջոցով ամենատարբեր երկրներից արտադրանքն արտահանում են բազմաթիվ վաճառողներ։ Այսպես օրինակ, էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկը (աշխարհում՝ երկրորդը) հանդիսացող eBay-ում որևէ ապրանք փնտրողների թիվը հասնում է շուրջ 180մլն-ի, վաճառողների թիվը՝ 19մլն-ի։ Իսկ արդեն օգոստոսի 20-ից ամենամեծ օնլայն-շուկաներից մեկում «Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի» շնորհիվ մեկ պատուհանով ներկայացված են նաև հայաստանյան արտադրողները։
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» միավորում է հայ արտադրողներին՝ բացելով արտահանման նոր հորիզոններ։
eBay նախագծին և հարթակի վիճակագրությանը կարող եք ծանոթանալ՝ eBay նախագիծ: