
«ՀԷԿ»-ը ներկա էր «ԵՎՐԱՍԻԱ» ցուցահանդես-կոնֆերանսին
«Հայաստանի էքսպորտի կենտրոնը» ներկա է գտնվել Երևանում նոյեմբերի 24-ից 27-ն անցկացվող «Եվրասիա» առևտրային և արդյունաբերական ցուցահանդես-կոնֆերանսին։
«ՀԷԿ»-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ռուզաննա Մալխասյանը ցուցահանդեսի ընթացքում ծանոթացավ էքսպոյի տաղավարներում ներկայացված ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա արտադրողներին, բիզնեսներին, նրանց ծրագրերին։
Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ պոտենցիալ արտահանող որոշ տեղական ընկերությունների հետ, մասնավորապես՝ էլեկտրոնային առևտրի շրջանակում «ՀԷԿ» կողմից մեկնարկած «Մեկ պատուհան» նախագծին նշված արտադրողների հետ համագործակցության վերաբերյալ։ Քննարկվել են նաև պոտենցիալ ներմուծող արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Այդպիսով, «Հայաստանի էքսպորտի կենտրոնը» շարունակում է Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու իր առաքելության իրագործումը բոլոր ուղղություններով։