ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Համաշխարհային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունի միջազգային առևտուրը։ Միջազգային առևտուրը մեծապես ազդում է պետության մակարդակով տնտեսության զարգացման, գործազրկության մակարդակի կրճատման և բիզնես ոլորտների կայունացման վրա։

 

Այն պետությունները, որոնք հարուստ են հումքով և ռեսուրսներով, արտադրում և արտահանում են պահանջարկ և կենսական նշանակություն ունեցող ապրանքներ կամ նյութեր, իսկ ներմուծող երկրները ձեռք են բերում այնպիսի ապրանքներ, որոնք իրենց իսկ երկրում չեն արտադրվում։

 

Ներմուծումը շուկայում տեսականու բազմազանություն առաջարկելուց բացի հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր կատեգորիայի ապրանքներ կամ հումք՝ նոր ապրանքներ ստանալու համար։
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» ունենալով համապատասխան միջազգային բիզնես ռեսուրսներ՝ աջակցում է հայ ներմուծողներին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ անխափան ներմուծում իրականացնելու համար։

ՀԷԿ-ի ծառայությունները ներառում են ներմուծման հետևյալ փուլերը`
  • Ներմուծման համար պահանջվող ապրանքների ցանկի վերլուծություն՝ ըստ ներմուծողի կողմից ներկայացված պահանջարկի:
  • Գործարար կապի ստեղծում Չինաստանի և/կամ Ռուսաստանի արտադրողների և ներմուծողների միջև:
  • Աջակցություն պահանջվող փաստաթղթերի պատրաստման և ձևակերպման հարցում:



Դիմել ներմուծման համար

Լրացրեք հայտը